Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. Ապագա ստոմատոլոգները կազմակերպում են MasterPEACE խորագրով TEDxHeratsiSt միջոցառումը նվիրված բուհի 100-ամյակին

ԵՊԲՀ. Ապագա ստոմատոլոգները կազմակերպում են MasterPEACE խորագրով TEDxHeratsiSt միջոցառումը նվիրված բուհի 100-ամյակին

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները TEDxHeratsiSt թիմի կազմում, համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպում են MasterPEACE խորագրով TEDxHeratsiSt միջոցառումը: Միջոցառումը նպատակ ունի մեկ հարկի տակ համախմբելու տարբեր ոլորտների մասնագետների և խոսել միմյանցից շատ տարբեր, բայց միևնույն նպատակին ուղղված գաղափարների շուրջ: Բոլոր թեմաներն ուղղված են միջոցառման թիրախային խմբի՝ երիտասարդների, ներքին խաղաղության ու ներդաշնակության կերտմանը, ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների լուծմանը, անհանգստացնող հարցերի պատասխանները գտնելուն, երիտասարդների միտքը ճիշտ հունով ուղղորդելուն, նրանց անսահման մոտիվացիա և մեծ եռանդ պարգևելուն և տարածման արժանի գաղափարների իրականացմանը մղելուն: Միջոցառման անվանումը և խորագրի ընտրությունը հիմնված է յուրաքանչյուր պարագայում, բժշկական մոտեցումներից զատ, մարդկային վեհ գաղափարների արժևորման ու մարդու հոգեկան ներաշխարհի գնահատմանը, ինչպես ուսուցանել է հայկական բժշկագիտության հայրը՝ Մխիթար Հերացին։ Լինելով հարյուրամյա պատմություն ունեցող Մայր ԲՈՒՀ-ի ուսանողներ և շարունակելով մեր մեծ ուսուցչի գործը՝ մենք նպատակ ունենք օգնել ու բուժել մարդկանց ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես, իսկ TEDxHeratsiSt միջոցառումը մեր նախաձեռնության մի մասն է:

Միջոցառման խոսնակների կազմում են նաև ԵՊԲՀ պրակտիկայի բաժնի ղեկավար, Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-ֆթիզիատր՝ Դավիթ Ղազարյանը, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի, CINCO ակումբի հիմնադիր՝ Ամալյա Մանուսաջյանը և ԵՊԲՀ շրջանավարտ, բժիշկ- դիետոլոգ Լիդիա Այվազյանը:

Միջոցառման մասնակցությունն անվճար է, նախնական գրանցումով։ Խնդրում ենք հետևել TEDxHeratsiSt էջին, որ բաց չթողնեք միջոցառման հետ կապված ոչ մի նոր ինֆորմացիա, այդ թվում՝ գրանցման հայտը։

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 29, ժամը՝ 12։00-ին, Elite Plaza Business Center-ում։

https://facebook.com/events/s/tedxheratsist/2861513253916668/?ti=icl

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ